ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօրվա իր ելույթում անդրադարձավ Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթներին:
«Ես հասկանում եմ, որ այսօր թատրոնի միջազգային օրն է, և այստեղ շատերը կարող են թատերական տարրերով խոսել: Պետք է անդրադառնամ այդ երեք ելույթներին», - նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկմանը, թե իր հարցերով Աշոտյանին պարկետի վրա կիջեցնի, Սահակյանը նշեց.
«Արդեն խնդիր կա որոշներին պարկետի տակից պարկետի վրա բարձրացնելու:
Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում էր լկտիությանն ու ցինիզմի մասին կրկին թատերական տարրերով, սակայն մոռացել է , երբ ինքը լրագրող էր աշխատում, և զգացել է այդ լկտիությունը իր մաշկի վրա: Պատանեկան տարիքում գտնվող մյուս պատգամավորը, որը խոսելիս ցիտում է այս կամ այն մարդուն, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա Զոհրաբյանին և նրա ոճով ելույթներ ունենալ: Չեմ անդրադառնում նրան, դեռ երեք տարի ունի, երբ մի փոքր կայանա, մենք կանդարադառնանք»,- նշեց նա: