Երեկվա իմ մի քանի ելույթներից հետո մտածում էի, որ մի հրաշալի քառյակ կնստի տունը, կպատրաստվի, գինու կոմբինատներում իրարից նյութեր փախցնելու ցանկություն կունենա, - այսօր ԱԺ-ում այսպես սկսեց իր խոսքը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին ։

«Տղեք, ձեր PR մենեջերն ով ա՞, հանեք գործից, տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի է ասենք ընկնել, այն էլ ութ ոտքով: Ես համաձայն եմ, որ թատրոնի միջազգային օրը ազդել է ելույթների վրա, բայց ես բոլորին դերասաններ չեմ անվանի», - նշեց նա։
Նա դերասան համարեց խիստ քաղաքական ելույթով հանդես եկած երկու պատգամավորի, ովքեր նախարարի խոսքերով, միասին աշխատել են ժամանակին, երկուսն էլ բանիմաց են, խելացի:

«Էն մեկը չէ, էն մեկը էլի բեմի հետ կապ ունի, բայց բեմի բանվոր է, վստահաբար, դեկորացիաներ տանող, բերող, տեքստեր փախցնող մի կայքից մյուս կայք: Վերջինին չեմ էլ անդրադառնա, իմ մակարդակը չի», - նշեց նա:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին.

«Ինչ-որ մեկը հելավ ասեց КВН չի, գիտեք КВН-ը խելքի բան է, կենսուրախության, ավելի լավ է КВН խաղալ, կամ սցենարներ գրել, քան լինել կրիմինալ ժամի հերոս, կամ ներկայացնել մի քաղաքական ուժ, ով կարող է ամեն շաբաթ 02-ում հանդես գալ, կամ քաղաքական տնփեսա սերիալի հերոս լինել։ Ձեր վիճակը շատ վատ է, իմ վիճակն էլ լավ չի։ Չգիտեմ՝ ձեզ հետ ոնց վարվեմ, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ», - նշեց նա։

Պարոն Աշոտյանը նշեց, որ այսօրվա քննարկումը իր մտքի մեջ չի տեղավորվում. «Ինձ թվում է՝ ուզում են ինձ մանթրաշ գցեն, երեք քաղաքական միավորում ընդդեմ մի քաղաքական միավորի մեկ անդամի, շատ լավ քաղաքական կուրս է, պահեք այս կուրսը, բայց ճաշից հետո մանանեխ պետք չի։ Նախագահականից հետո Կանյաչնին թիթիզություն ա»։

«Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ, շնորհակալ եմ, ուզում եմ փոխադարձ շռայլություն անել, որ կա նաև քաղաքական կելոպատրիտիզմ: Դա խելացի, գեղեցիկ կին է, ով փորձում է  տղամարդկանց մանիպուլյացիայի միջոցով ղեկավարել աշխարհը: Ինչպես ավարտվեց Կլեոպատրան, այնքան էլ կծել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, իրենից թունավոր բան գտավ, որ խայթի ու մահացնի իրեն», - Նաիրա Զոհրաբյանի մասին նշեց Աշոտյանը:

Կարդացեք նաև՝ Կրթաթոշակներ վճարող մեծահարուստն այնքան հեռու է կրթությունից, որքան Աշոտյանը՝ բալետից. Լևոն Զուրաբյան