Շվեյցարական SuitArt ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը - Diamond Armor (ալմաստե զրահ) կոստյում զրահը: Փաստ է, որ այն տեղ կգտնի միայն շատ հարուստ բիզնեսմենների հանդերձարանում, քանի որ նրա գինը կազմում է 3,2 միլիոն դոլար: Այժմ այն հանդիասանում է աշխարհի ամենաթանկ կոստյում զրահը:

Կոստյումը կարող է դիմակայել 9-մմ գդնակի հարվածին և տեսքը չկորցնել,- հավաստիացնում են արտադրողները:

Կոստյումը ունի մի քանի շերտ, այն հաստ է ամենօրյա կրելու համար անհարմար, սակայն արտադրողը մտածել է և դրա մասին: Այն օժտված է հովացնող շարտով:

Այն գերշքեղ է քանի, որ նրա վրա առկա 880 հատ սև ադամանդ ամենքը 4 մմ տրամագծով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 140 կարատ:

Ադամանդները զարդարում են կոստյումի դարձածալները և կոճակները, այդ ամենի հետ կոճակները պատրաստված են աշխարհում մեծ գնահատականի արժանացած շվեյցարական ժամացույցների մետաղից: 

Եթե այս ամենը ձեզ չի բավականացնում, կարող եք պատվիրել փողկապ, որում մետաքսե թելերի հետ մեկ տեղ կիրառված է ոսկյա թել ու Carl F. Bucherer ընկերության ժամացույց, որը պատրաստված է ոսկուց, տիտանից և կերամիկայից:

Նշենք, որ առաջին անգամ նմանատիպ կորտյում հասարակությանը ներկայացվել է 2013 թվ. կանադական ընկերության կողմից: Ուշագրավն այն էր, որ փորձարկումը պետք է իրականացներ ատելյեի տնորեն Մայքլ Նգուենը և բառից բուն իմաստով իրեն կաշվի զգար 9-մմանոց ատրճանակի կրակոցները ու որսորդական դանակով հարվածները: Այս թեստից հետո նա չուներ նույնիսկ փոքր կտրվածք:

 

Սկզբնաղբյուրները`

ttp://www.guns.yfa1.ru/glavnoe-chtoby-kostyumchik-sidel.html
http://hi-news.ru/technology/kanadskie-modelery-prodemonstrirovali-puleneprobivaemyj-delovoj-kostyum.html
http://www.techcult.ru/gadgets/1563-diamond-armor-samyj-dorogoj-puleneprobivaemyj-kostyum-stoimostyu-3-2-milliona-dollarov
http://ru.publika.md/link_1263771.html

Պատրաստեց` Դավիթ Սոֆիյանը