Քառօրյան բավականին հագեցած էր և հետաքրքիր: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ բավական լարված քննարկում ընթացավ՝ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի ներկայացրած ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ:

«Որքան էլ կրքոտ քննարկումներ եղան այս հարցի շուրջ, այն չունեցավ իր դրական արդյունքը: Ցավոք իշխանությունը քաղաքական պոտենցիան կորցրած և օգտագործվող որոշ գործիչների միջոցով փորձեցին ընդդիմության վրա ցեխ շպրտել, թե ընդդիմությունը կրում է սև ակնոցներ», - նշեց նա:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով, ինքն այդ մարդկանց շատ ճիշտ բնութագրեց՝ «քաղաքական դալտոնիկներ», հավելելով, թե վերջիններս ցանկանում են անընդհատ սևացնել ընդդիմությանը: