Սահմանադրական դատարանում ընդմիջումից հետո դիմող և պատասխանող կողմերին հնարավորություն ընձեռվեց իրար հարցեր տալ, որին հաջորդեց քննարկումը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ ինքն առաջինն ուզում է շնորհակալություն հայտնել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամներին, որոնք կարողացան ԱԺ չորս ոչ իշխանական ուժերին պարտադրել գալ ՍԴ:
Հակոբ Հակոբյանն ասաց, որ իրենց երեք տարի չի հաջողվել բանավիճել այս թեմայի շուրջ, այդ իսկ պատճաով ինքն օգտագործելով ժամանակն ու օգտվելով ընձեռված առիթից՝ մանրամասն ներկայացնում էր բոլոր դրույթները։
Նա ՍԴ-ին ներկայացնելով պարտադիր կուտակայինի կարեւորությունը, ասաց, որ այսօրվա աշխատողի մասին է մտածում պետությունը։ Ըստ նրա՝ պահելով կենսաթոշակայինի հին համակարգը, չի հակասում պարտադիր կուտակայինին։
«Որպեսզի կարողանանք ապահովել բարեկեցիկ կյանք՝ պետք է անցնենք պարտադիր կուտակայինի», - նշեց նա:
Նա նշեց նաև կուտակայինի անցնելու իրենց նպատակը. «Շատ լավ կլինի, որ մեր ծնողներն ապահովված լինեն այնքան, որ կերակրեն իրենց երեխաներին։ Սա է մեր նպատակը»:
ՍԴ-ում հումորային մթնոլորտ տիրեց, երբ Հակոբ Հակոբյանն ասաց, որ Հայաստան է ժամանել «կուտակայինի հայրը» Կալիֆորնիայից: ՍԴ-ի նախագահի այն դիտարկմանը, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը, պատգամավորը միայն ծիծաղեց:
Այժմ ՍԴ-ն հարցեր է ուղղում պատասխաող կողմին: Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ: