News.am-ը գրում է. Դերասան Վարդան Պետրոսյանը այսօր՝ մարտի 28-ին, օգտվեց իրեն անհապաղ դատարանի դահլիճից ազատ արձակելու՝ իր պաշտպան Նիկոլայ Բազդասարյանի ներկայացրած միջնորդության մասին կարծիք հայտնելու հնարավորությունից եւ դիմեց ողբերգական վթարի եհտեւանքով զոհված երկու երիտասարդների մայրերին։
«Անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը։ Մի մտածեք, որ սրանք ուղղակի խոսքեր են, մի մտածեք, որ այդ մարդիկ միջնորդում են ինձ ազատել, խոսքը չի գնում ընդհանրապես ազատելուն, դա խափանման միջոցին է վերաբերում, ես միեւնույն է, դատվելու եմ: Դիմում եմ մայրերին: Ես հասկանում եմ ձեզ, դուք կարող եք ասե՝լ լավ կլիներ, ես ծնված չլինեի, լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես էլ եմ դա մտածել բազմիցս»,- ասաց դերասանը։
Վարդան Պետրոսյանը հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից, իր վիճակը վատ է, եւ որ մեղադրող կողմն այժմ հիմք չունի իրեն կալանավորված պահելու, ապա դիմեց դատարանին՝ հորդորելով իր խափանման մնիջոց կալանքը փոխել։
«Հարգելի դատարան, այսպիսի որոշումների հետեւանքով է, որ հասարակությունում ստեղծվում են խմբեր՝ ի պաշտպանոււթյուն ինձ, որն էլ առաջացնում է տուժող կողմի զայրույթը: Մի արեք այսպիսի բաներ, քանի որ դրանով քաղաքականացնում եք գործը: Բոլորի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինձ վերեւից են լռեցնում: Բայց ես այդպես չեմ մտածում»,- ասաց դերասանը։
Վարդան Պետրոսյանի խոսքով՝ գտնելով կալանքի տակ, ինքը հնարավորություն չի ունեցել; անձամբ հանդիպելու եւ խոսելու տուժող կողմի հետ. «Դա խափանում էր ոչ թե իմ ազատությունը, այլ խափանեց իմ հանդիպումը: Ես հինգ ամիս չեմ խոսել: Դուք մի հաղորդման ժամանակ ասել եք՝ թող ներողություն խնդրի հեռոստատեսությամբ։ Սիրելի մայրեր, տասը հեռուստատեսություն կա այստեղ, կարծում եք՝ ես կվախենա՞մ, կամաչե՞մ ձեզանից ներողություն խնդրել։ Ես ամբողջ կյանքում ձեզանից ներողություն եմ հայցելու, ես հայր եմ, պատկերացնում եմ ձեր ցավը, ես մոռացել եմ՝ իմ հասցեին ինչ եք ասել, ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայրը։ Թույլ տվեք՝ գամ ծնկի գամ ձեր առջեւ ու ներում խնդրեմ»։
Վարդան Պետրոսյանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տա, մոտենալ տուժող կողմին ու ծնկի գալով՝ ներում հայցել, բայց դատարանը թույլ չտվեց, ինչին դերասանը արձագանքեց. «Տեսեք, որտեղ բարոյական քայլ եմ ուզում անել, օրենքն է ինձ խանգարում»։
Վթարի հետեւանքով զոհված Էդգար Հակոբյանի մայրը ամբողջ ժամանակ լուռ լսում էր, միայն մի անգամ ընդհատեց՝ ասելով. «Երանի իմ տղեն էլ կալանավորված լիներ»։
Շարունակությունը՝ news.am