Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:Այս մասին  հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով  Կրեմլի կայքին:

Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն առնչվող հարցեր: Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն քայլերը, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Օբաման էլ առաջարկել է Պուտինին՝ Քերիի առաջարկի պատասխանը ներկայացնել գրավոր ձևով, կողմերը պայմանավորվել են նաև Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։

Այս հեռախոսազրույցն առաջինն է Օբամայի կողմից ռուս մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։