«Օգնենք Կարեն Մկրտչյանին» խմբում գրված է. «Մեր էջն ունի 30.851 հետևող: Եթե մեզանից յուրաքանչյուրը հենց հիմա գոնե մեկ անգամ ուղարկի հաղորդագրություն մենք կկարողանանք օգնել Կարենին: Հիշեցնում եմ՝ Կարենն այժմ Գերմանիայում է: Նա սկսել է անցնել նախնական հետազոտությունները,սակայն հիմնական բուժումը սկսելու և ավարտին հասցնելու համար նրան պետք է մեր օգնությունը: Մենք բազմիցս կարողացանք ապացուցել,որ միախմբված ենք: Հիմա որոշիչ պահ է:
Կարենին օգնելու համար Viva Cell MTS-ի և Beeline-ի բաժանորդները կարող են ուղարկել ser բառը 7733 կարճ համարին:Ձեր հաշվից կգանձվի 500 դրամ,որն էլ կփոխանցվի Կարեն Մկրտչյան հիմնադրամին: Տվյալ պահին օգնել կարող են միայն նշված կապի բաժանորդները: Հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկելուն պես Դուք կստանաք պատասխան շնորհակալան նամակ: Մի համարից կարող եք ուղարկել մեկից ավելի նամակներ,սակայն պատասխան կստանաք միայն առաջին նամակից հետո: Փոխանցումներ կարող եք անել նաև հաշվեհամարի միջոցով: Ահա այն հաշվեհամարները, որոնց կարող եք փոխանցել գումարը՝
ՀՀ դրամ 24100265048901
ԱՄՆ դոլար 24100265048902
ԵՎՐՈ 24100265048903