Զինված ուժերում կանանաց ներգրավվածության և նրանց ներուժը ի նպաստ բանակի օգտագործելու ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ YerevanNews.am -ը փորձեց խոսել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նրա խոսքերով ՀՀ Զինված ուժերը կանանց ներգրավվածությամբ աշխարհում բավականին լուրջ տեղ է զբաղեցնում, չնայաց նրան, որ չունենք կանանց պարտադիր ծառայության մասին օրենք և ամեն օր այդ մասին չենք խոսում: ՀՀ Զինված ուժերի 15%-ը և կառավարման մարմինների ու կենտրոնական ապարատի շուրջ 35 % կանայք են: Բացի դրանից այն եզակի երկրներից մեկն ենք, որտեղ կանանց թույլատվում է դիմել ռազմական հաստատություններ: Եվ այս տարի ակնկալում ենք ավելի մեծ ներգրավվածություն:
Այն հարցին, թե արդյոք ծնելիության մակարդակի ցածր լինելը չի ստիպում մեզ մտածել կանանց պարտադիր զինծառայության մասին Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՀՀ ՊՆ այդ խնդիրը չի փորձի լուծել կանանաց ծառայությամբ: ՀՀ ԶՈՒ փորձում է գնալ արհեստավարժ բանակի ստեղծման ճանապարհով: Չնայած վերջին 10 տարիների ընթացքում, միջին հաշվով, մեզ մոտ զինծառայողների քանակը էական փոփոխություն չի կրել, այնուամենայնիվ, եթե լինեն մարդկային ռեսուրսի խնդիր, ապա ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ տարրի բարձրացման հաշվին կփորձի լուծել այդ խնդիրը:
Հեղինակ Իզոլդա Սարգսյան