Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր կրակել է ինքն իրեն:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, N-րդ զորամասի զինծառայող Ռախիդ Ասկերովը ծառայողական ինքնաձիգից կրակել է ինքն իրեն: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Փաստը հաստատել է Պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ Ռախիդ Ասկերովը բանակ է զորակոչվել Շամքիրի շրջանից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ռազմական դատախազությունը վարում է հետաքննություն: