Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սամեդ Աքբերլին վեճի ընթացքում դանակահարել է իր ծառայակից Քյանան Մամեդզադեին: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը:

Տուժածին տեղափոխել են հոսպիտալ, ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է,- գրում է vesti.az կայքը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ սա 2014-ի մարտին ադրբեջանական զինուժի ութերորդ վիրավորն է: