Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությանների, միջազգային ճանաչման և սպասելիքների մասին զրուցեցինք թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ։
Ո՞ր ոլորտներում է Թուրքիան կատարում իր հիմնական նախապատրասատական աշխատանքները, ո՞ր ոլորտներ են առավել ակտիվ և պրոդուկտիվ։ Նաև ինչպիսի երկարաժամկետ ծրագրեր են իրականացվում, որոնց իրականոցումը սկսել էր շատ ավելի վաղ, բայց արդյունքները կարող են տալ հիմա, օրինակ ուղեղային կենտորնների ստեղծումը, ինչը Թուրքիան բավականին հաջող իրականացնում է։
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը տարածվում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության բազմաթիվ ճյուղերի վրա՝ ամենապարզ հանային մակարդակից մինչև միջազգային դիվանագիտական մակարդակ։ Բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի քաղաքակությունը ապրում է էվոլյուցիա։ Եթե առաջ կտրականապես ժխտվում էր հնարավոր որևէ դեպքի իրականության համապատասխանելը, ապա վերջին տարիներին ասվում է, թե այո, որոշակի դեպքեր տեղի են ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն դա մեր ընդհանուր ցավն է, քանի որ այդ տարիներին տուժել են ոչ միայն հայերը, այլև թուրքերն ու այլ մուսուլման ազգեր։ Այս քաղաքականությունը ակնհայտորեն դրսևորվեց Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Առհասարակ այս մեթոդն է այսօր համարվում Թուրքիայի ժխտողական քաղաքակնության հենասյունը բոլոր բնագավառներում։
Անդրադառնալով ուղեղային կենտրոնների ստեղծմանը` հարկ է նշել, որ այդ քաղաքականությունը Թուրքիան վարում է տասնամյակներ շարունակ, ֆինանսավորվում են բազմաթիվ արևմտյան գիտակրթական կենտրոններ, անհատ գիտնականներ, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքերով, սեմինարներով և այլն։ Թուրիքան միշտ էլ մեծ գումարներ է ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ժխտմանն հասնելու համար։
Նաև վերջին շրջանում քաղաքական ասպարեզում կատարվում էին մի շարք գործողություններ /որոնք դանդաղել են ներքին խնդիրների ակտիվացման պատճառով/, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացի ակտիվացումը․ Դավուօղլուի այցը, սահամնում անցակետերի կառուցման մասին տեղեկությունները և առհասրակ թուրքական մամուլում հայտնված բազմաթիվ հոդվածներ այդ թեմատիկայով։ Նմանատիպ գործնըթացները միտված են միջազգային հանրությանը ցույց տալու, որ Թուրքիան ցանկանում է լավացնել իր հարաբերությւնները Հայաստանի Հանրապետոթյան հետ։ Սա է 2015ին ընդառաջ Թուրքիայի քաղաքականության հիմնական ուղղվածություններից մեկը։
Բացի այդ վերջին տարին ի հակակշիռ Հայոց ցեղասպանության օգտագործվում են նաև Արցախյան գոյամարտի տարիներին տեղի ունեցած Աղդամի դեպքերը (Խոջալուի դեպքեր)։ Կարելի նույնիսկ նկատել, որ Թուրքիան ավելի ակտիվ է զբաղված այս դեպքերը մեկնաբաներով ու աշխարհին ցույց տալով, քան Ադրբեջանը։ Թուրքիան փորձում է օգտագործե բոլոր լծակները միջազգային տարբեր բարձր ատյաններում շահարկելու համար այս հանգամանքը։
շարունակելի..