Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյբուքյան էջում այսոր մի գրառում է կատարել, որով խնդրում է չտարածել չստուգված տեղեկություններ Քեսաբում տիրող իրավիճայի մասին:
«Բացատրեմ․ Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութերը տարածելը եւ Քեսաբում կատարվածը ցեղասպանություն, որակավորելը բերելու է հետեյալին՝ թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի՛ տարածեք չստուգված նյութեր ու մի՛ անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն։
Հ. Գ. Թյուր կարծիք չձեւավորվի, որ Քեսաբի դեպքերը ես չեմ համարում ողբերգական։ Հենց քեսաբցիների համար է պետք միայն ճշգրիտ տեղեկատվություն։ Թուրքերին պատասխանատվության բերելու համար պետք է զգոն լինենք», -գրում է Սամվել Մարտիրոսյանը:


