Ինչպես հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով «Դոկտրինա» լրագրողական զինվորական հետազոտությունների կենտրոնի տվյալները, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության սեկտորում մարդկային կորուստները կազմել են 17 մարդ:
Ընդ որում, նրանցից միայն 5-ն են մահացել մարտական պայմաններում՝ հայկական գնդակից:
12 մարդ զոհվել կամ մահացել է ոչ ռազմական պայմաններում: Նրանցից 6-ն ինքնասպան են եղել (կախվել են, կրակել են իրենց վրա), 3-ը զոհվել են ավտովթարներից, եւս 3-ը՝ հիվանդություններից:
Եվս 25 մարդ այդ ընթացքում վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել: Միաժամանակ, երկու զինծառայողներ վիրավորվել են հայկական կողմի կրակոցներից, երկուսը՝ պայթել են ականի վրա:
Նշենք, որ այս տեղեկությունները միայն պաշտոնական տվյալներն են, իսկ իրական պատկերը կարելի է միայն ենթադրել: