ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է հայ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը գրառում է արել Թվիթերի իր էջում, որում նշել է` «Գրոհայինների կողմից Սիրիայի գյուղերից մեկում հայ բնակիչների գնդակահարության դեպքը պետք է հետաքննվի: Անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն անհապաղ քննարկի իրավիճակը»: Aravot.am-ը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին` ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացված է արդյո՞ք, որ հայեր են գնդակահարվել, ինչի մասին գրառում է կատարել Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Բացի այդ, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն իր հերթին հայտնել է , թե` «Քեսաբում ըստ պաշտոնական տվյալների` 80 մարդ է զոհվել»: Տիգրան Բալայանին նաեւ խնդրեցինք, պարզաբանել, թե ի՞նչ գնդակահարության դեպքերի մասին են խոսում ռուս պաշտոնյան եւ ռուսաստանյան ԶԼՄ-ները: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակից ստացանք հետեւյալ պատասխանը. «Մենք ստուգում ենք Քեսաբում հայ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը»:
Նյութի աղբյուրը՝ aravot.am


