Ռազմիկ Դավոյանի բնորոշմամբ հայկական պոեզիայի փրկիչ կամ մխիթարանք Դավիթ Ասատրյանը վերջերս ավարտել է իր «Վերադարձ դեպի հարություն» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա  ապրիլի 8 - ին Կամերային թատրոնի <<Երկաթ մշակույթային ակումբում>>ժամը 18:30-ին :

<<Եթե միայն Դավիթն էլ լիներ, պոեզիայի ապագան վտանգաված չէր լինի>>- այսպես արտահայտվեց Դավիթ Ասատրյանի մասին բանաստեղծ Ալեքսանդր Դումաշյանը: Պատահական չէ, որ շատ ու շատ մեծ գրողներ հայկական պոեզիայի  ապագան կապում են  հենց Դավիթ Ասատրյանի հետ: Վերջինս իր մի քանի փայլուն գործով ապացուցել է, որ Հայաստանում պոեզիան այլեւս անցյալ  ու հնաոճ չէ: Փաստն այն է, որ այսօր ընթերցողը գիտի Դավիթ Ասատրյան  հեղիանակին ու տաղանդավոր ստեղծագործողին: