ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հղած նամակում հայտնել է, որ Սիրիայի զինյալները քիմիական հարձակում են նախապատրաստում Դամասկոսի Ջոբար արվարձանում, որպեսզի այնուհետև դրա կազմակերպման մեջ մեղադրեն կառավարությանը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
Ջաֆարիի խոսքով` «Սիրիայի իրավասու մարմինները կարողացել են լսել երկու ահաբեկիչների միջև ռադիոհեռախոսազրույցը Դամասկոսի Ջոբար թաղամասում: Հեռախոսազրույցի ընթացքում նրանցից մեկը հաղորդել է այդ շրջանում հակագազ բաժանելու մասին»: Նամակը հրապարակվել է ՄԱԿ-ի փաստաթղթերի էլեկտրոնային համակարգում: