Գործարար Սամվել Կարապետյանի համար պատրաստված նոր «անակնկալն» արդեն տարածում է գտել ողջ համացանցում: Յութուբյան օգտատեր ոմն Պետրոս Սիմիկյանն իր էջում հրապարակել է մի հոլովակ, որում ինչ որ մեկի մտքի թռիչքն իր յուրօրինակ դրսեւորումն է գտել: Հերթական «բոց» հոլովակը երեւի միտված է բումային դիտումների քանակով վարկաբեկել գործարարին կամ էլ «դուխով» -ի համբավ տալ հոլովակը պատրաստողին միքսած քյաբաբ-խորովածային երաժշտության ու Սամվել Կարապետյանի լուսանկարների համար: