Հրայր Թովմասյնը եւս իր մեկնաբանությունն է արել վերջին դեպքի մասին ֆեյսբուքյան էջում հորդորելով բոլորին, հատկապես իրավաբաններին, եզրակացություններ չանել ՍԴ-ի հրապարակած որոշումից:
Արդարատադության նախարարը իր գրում է՝ «Բոլորս լսեցինք սահմանադրական դատարանի որոշումը:
Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն ինչ ցանկանում է տեսնել:
Բոլորին, հատկապես իրավաբաններին, հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ:
Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում:
Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը:»