Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանաողական խորհրդի կողմից իրականացվեց ակցիա,որի նպատակն է իրազեկել ուսանողությանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ելույթի ժամանակ ուսանողական խորհրդի նախագահ Մանե Մինասյանը նշեց.
-Մենք չենք անդրադառնում սոցիալական կայքերում և մեդիա դաշտում տեղ գտած տեղեկատվությանը, քանի որ հստակ գիտակցում ենք, որ կարող ենք ապատեղեկատվության գերին դառնալ: Մեր նպատակն է օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին և մեր ցավակցությունը հայտնել Սիրիայի քաղաքացիներին:

Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել մեր հայրենակիցների խնդիրների նկատմամբ և կարողության սահմաններում օգնել իրենց:

Սլավոնական համալսարանում դրված է արկղ՝ նախատեսված դրամահավաքի համար, որն էլ կփոխանցվի Քեսաբի մեր հայրենակիցներին: Ի դեպ, սա ուսանողական առաջին նախաձեռնությունն է՝ ուղղված  քեսաբահայերի ուգնությանը: