Սիրելի կանայք և աղջիկներ
Գարնանային այս գեղեցիկ տոնը եւս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել կյանքի ամենադժվար պահերին: Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատ-մության ողջ ընթացքում£ Մեծարման արժանի է այն հանգամանքը, որ դուք ձեր արարումներով լավագույնս առանձնացել եք երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գիտության, արվեստի եւ կրթության ասպարեզում, իսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին անօրինակ հերոսություններ եք գործել ռազմի դաշտում£Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած: Որպես զինծառայողներ նրանց ձեռքերում է հայրենիքի պաշտպանությունն ու այսօրվա խաղաղությունը, իսկ որպես մայրեր նրանց ձեռքերում է մեր ժողովրդի ապագան:
Այսօր խաղաղության օրերին, նրանք պատվով են կրում զինվորական համազգեստը, ծառայելով բոլոր զորատեսակներում, հեռու և մոտիկ կայազորներում, շատ բան են անում մեր բանակն առավել հզոր, մեր հայրենիքն ավելի պաշտպանված դարձնելու համար: Բանակը կատարում է մեկ խնդիր: Բայց լինելով հսկայական, բարդ ու նուրբ օրգանիզմ բանակն այդ խնդիրը կատարում է համակարգում ու հատկապես պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում ծառայող ամենատարբեր և ոչ միայն զինվորական մասնագիտությունների տեր աշխատակիցների միջոցով:
Զինված ուժերի ղեկավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ հմայք, նվիրական երազանքների իրականացում, ջերմ ժպիտներ, և գարնանային բարձր տրամադրություն, անկեղծորեն ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր: