Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գյարաքմյազլի Սեյմուր Ռուսթամ օղլուն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով կրակ է բացել ծառայակից Ինթիհամ Իլհամ օղլու Իսմայիլովի և տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի ուղղությամբ,- գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը:
Ինթիհամ Իլհամ օղլու Իսմայիլով ստացած հրազենային վնասվածքից մահացել է։
Հրամանատարի տեղակալը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։