Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարած քաղաքականության, միջազգային ճանաչման և ոլորտում գործողությունների հնարավոր զարգացման մասին զրուցեցինք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ։

 

Կան արդյոք բնագավառներ, որտեղ Թուրքիան վարում է առանձնահատուկ հստակ քաղաքականություն՝ ելնելով Հայոց ցեղասպանության ժխտման դիրքերից։

Թուրքիան փորձում է բռնել մեր թույլ կողմերը ու աշխատել հենց այդ ուղղությամբ։ Առաջիններից թերևս հարկ է նշել ԱՍԱԼԱ-ի գործունեության թիրախավորումը՝ որպես հայկական «ահաբեկչական» խմբավորման։ Վերջինիս գործունեության արդյունքում զոհված մարդկանց հուշարձաններ են կանգնեցվում՝ փորձելով արատավորել հայի կերպարը անմեղ մարդկանց սպանողի ավելի հստակ՝ ահաբեկչի պիտակով (մատնանշելով Բանկ Օտոմանի գրավումը, Սողոման Թեյլերյանի և այլ վրիժառուների գործողությունները)։ Կանադայից մինչև Միջին Ասիա թուրքական կողմը ակտիվորեն փորձում է իրականացնել իր այս ծրագրերը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Թուրքիան դրոշակի պես օգտագործում է Աղդամի դեպքերը՝ որակելով հայերին որպես ցեղասպան ազգ։
Մյուս կարևոր կետերից մեկը արևմտյան գիտնականների հետ ինտենսիվ աշխատանքն է․ հակահայկական թեզերի մշակում, համապատասխան գրականության հրապարակում, սեմինարների ու կոնֆերասների անցկացում և այլն։
Հարկ եմ համարում անպայման նշել ցեղասպանության խեղաթյուրման քաղաքականությունը, որի հոսանքով անգիտակցաբար գնում են նաև շատ հայ գիտնականներ․ այն է՝ ինչ-որ տեղ ընդունելով ցեղասպանությաներևույթը՝ մեղքի բաժինը կիսել քրդերի, չերքեզների, ինչու չէ նաև հրեաների և գերմանացիների հետ։ Այս քայլով Թուրքիան փորձում է մեղքի մի մասը բարդել այլ ազգությունների վրա ու խուսափել պատասխանատվությունից։

Տեղեկություներ կան, որ Գալիպոլիյում տարած հաղթանակի 100ամյակը Թուրքիան պատրաստվում է մեծամասշտաբ նշել՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավին։ Սա կարո՞ղ է ուղղված լինել արտաքին լսարանին, թե՞ միայն ներքին լսարանին հայրենասիրությամբ տոգորելու նոր փորձ է լինելու։

Նաև ներքին լսարանին, սակայն առաջին հերթին իհարկե արտաքին լսարանին է ուղղած լինելու այդ միջոցառումը, քանի որ Թուրքիայի պատմոթյան կարորագույն հաղթանակներից է եղել, այն էլ արևմտյան ուժերի դեմ։ Բացի այդ այս թեմատիկայով կան նկարահանված բավականաչափ ֆիլմեր, որոնք նունպես հետապնդում են նույն նպատակը՝ աշխարհին ցույց տալու Թուրքիայի հզորությունը։ Ասեմ, որ սա լուրջ մարկետինգային քայլ է, քանի որ 2015 թվականին Թուրքիա բառի շուրջ լինելու է աղմուկ, Թուրքիայի խնդիրն է ապահովել այդ աղմուկի դրական մասը։

Տեղակատվական դաշտում՝ ԶԼՄ-ների շրջանակներում, Թուրքիան ու՞նի արդյոք ուրույն գործելաոճ։

Այս ոլորտում Թուրքիայի քաղաքականության հիմնական մեխը այլընտրանքային լուրերի պատրաստումն ու տարածումն է՝ ինչը իրականացվում է արևմտյան լրատվության հետ համագործակցության արդյունքում։ Մի պարզ բան, Սիրիա օգնության մեկնած հայկական ինքնաթիռը, որը ճանապարհին պլանավորված վայրէջք էր կատարել Էրզրումում, առիթ տվեց թուրքական ԶԼՄ-ներին ներկայացնելու, թե Թուրքիան է ստիպել հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել։ Չնայած այդ տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում՝ սակայն ունեցավ շատ ավելի լայն տարածում, մասնավորապես արևմտյան մեդիա դաշտոմ, քան հայկական կողմի ներկայացրած մեկնաբանությունն էր։

Կարևոր քայլ կլինի մեր կողմից կարողանալ 2015ին համախմբել Թուրքիայի ներքին լսարանին՝ թեկուզ ցույցերի և բողոքի ակցիաներիի տեսքով։ Ի՞նչպես մենք կարող ենք դա կազմակերպել։

Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան չի սահամանփակվում արևմտյան շրջաններով, որտեղ մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն օգտվելու համացանցից, անգլալեզու գրականությունից, ինչը թույլ է տալիս նրանց տեսնել նաև մեդալի մյուս կողմը։ Բայց իսկական Թուրքիան կենտրոնական Թուրքիան է, որտեղ բնակչությունը ներծծված է ազգայնամոլական գաղափարներով և որտեղ հայ բառի նեգատիվ հիմքերը այնքան խորն են, որ դժվար թե առաջիկա ժամանակահատվածում նրանք որևէ կերպ միավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերի ներքո։ Եթե անդրադառնանք Հարնտ Դինքի սպանությունից բողոքի ելած մարդկանց, ապա այդ զանգվածը, որը համեմատաբար կրթված արևմտյան շրջանների բնակչությունն էր, ելել էր պաշտպանելու առաջին հերթին լիբերալ լրագրողին, հասարակական գործչին, այլ ոչ թե թուրքի ձեռքով սպանված հային։

Իսկ եթե անդրադառնանք Քեսապում տեղի ունեցող իրադարձություններին, ապա ինչպե՞ս այս իրադարձոթյունները կարող են ազդել ցեղասպանության ճանաչման հետագա ճակատագրի վրա։

Քեսապի դեպքերը մեզ համար նոր հնարավորություն էր արևմուտքին հիշեցնելու 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական ջարդերի մասին և ևս մի անգամ ցույց տալու թուրքի իսկական դիմագիծը։ Սրանից ավելի ազդեցությունը այս իրադարձությունները թողնել չեն կարող։

Իսկ ցեղասպանության փաստաթղթային ճանաչումը մեզ ի՞նչ է տալու։

Տալու է հնարավորություններ բացելու միջազգային դատարանների դռներ, անցնել լուրջ դատավարությունների և արծարծել պահանջատիրության հարցը, ինչից էլ հենց վախենում է այսօրվա Թուրքիան։ Մեզ պետք է Թուրքիայի ճանաչումը, միայն դա մեզ կարող է թույլ տալ խոսել պահանջատիրությունից։ Սակայն պահանջատիրոթյան համատեքստում առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց մենք միանշանակ կերպով չենք կարող պատասխանել, արդյո՞ք մենք ի վիճակի ենք Արցախը դեռևս չբնակեցված բնակեցնել Արևմտյան Հայատանը, բացի այդ ամենահամեստ հաշվարկներով ֆինանսական փոխհատուցումը կարող է հասնել այնպիսի թվերի, որ Թուրքիան ի վիճակի չի լինի վճարել․ արդյո՞ք մենք պատրաստ ենք սակարկել հայի արյունը և այլն։ Մենք մտածում ենք՝ կլինի ճանաչում հետո կմտածենք պահանջատիրության մասին, այս առումով մենք անհեռատես քաղաքականություն ենք վարում, ինչպես դա տեղի ունեցավ Քեսապի դեպքերի հետ, չէ՞ որ դա հաշվարկած պետք է լինեինք։

2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչան գործընթացը և առհասարակ այդ ոլորտում տարվող աշխատամքները կմտնե՞ն որականական մի նոր փուլ, թե՞ կսկսի մարման գործընթաց։

Ցավոք սրտի, հայերի շրջանակներում, մասնավորապես սփյուռքում մեծ սպասելիքներ կան 100-ամյա տարելիցի հետ, պարզապես չեմ ցանկանա, որ հիասթափություն լինի մարդկանց շրջանակներում։ 100-ամյակը պարզապես հոգեբանական շեմ է և 2016-ը պետք է լինի ավելի ակտիվ ու ավելի պրոդուկտիվ, քան նախորդ բոլոր տարիները և այդպես շարունակ։ Մենք պետք է շեշտը դնենք ոչ թե միջազգային ճանաչման վրա, այլ համապատասխան իրավական փաթեթի, որը մեզ թույլ կտա իրավական մակարդակում բարձրաձայնել հարցը։ Պետք է աշխատել անմիջապես թուրք հասարակության հետ, նրան մատուցելով այլընտրանքային հայկական տեսակետը, պարզապես անհրաժեշտ է աշխատել մեր բոլոր բաց կողմերի վրա, այլ ոչ թե շարունակել մնալ զոհի կերպարում։