Ադրբեջանական բանակում կատարվել է հերթական ինքնասպանությունը,- հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը կատարվել է Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում: Այդ զորամասի զինծառայող ենթասպա Սամիր Սահրան օղլու Ալիկպերովը կախվել է: Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այդ փաստը հաստատել է:
Դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ: