Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանին: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության»,- նշել է նա: