Ադրբեջանական բանակում կատարվել է հերթական սպանությունը:
Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում, -փոխանցում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը:
Շարքային Նուրալ Բունյադլին դանակով հարվածներ է հասցրել ծառայակից ընկերոջը` Տարիել Մամեդովին, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Պաշտպանության նախարարությունը այդ փաստը հաստատել է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Նշենք նաև, որ սա ադրբեջանական բանակի այս շաբաթվա ընթացքում վեցերորդ մահվան ելքով պատահարն է: