ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է, որ այսօր Հայաստանում կա լրջագույն սոցիալական, տնտեսական  խնդիրներ, որոնց համար պատասխանավություն են կրում առաջին հերթին իշխանությունները: Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ տալով ստեղծված իրավիճակի գնահատականը:

«Մեզ համար դա  լրջագույն խնդիր է, թե ինչի՞  համար 500 հազար ընտրող իր ձայնը (չտվեց), անգամ այնտեղերը, որտեղ մենք համարվել ենք բացարձակապես  ժամանակի ընթացքում իշախանության  անխոցելի ամրոցներ»,­ հայտարարեց Վարդան Այվազյանը և հավելեց, որ իր ասած լրջագույն խնդիրների վերացման համար արդեն կա հստակ ծրագիր և իրենք դա քննարկում են:

Վարդան Այվազյանն այսուհանդերձ  չի կիսում այն տեսակետը, թե ընտրություններն անցել են խախտումներով և կիրառվել է վարչական ռեսուրս: Պատգամավորը չի ընդունում  նաև այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն ասում են, թե այդ 500 հազար ձայները Րաֆֆի Հովհաննիսյանին  են տվել, այլ կարծում է, որ այդ ձայները Սերժ Սարգսյանին դեմ ձայներն են:

«Իրականում կա սոցիալ տնտեսական ճգնաժամ, դրա համար Հանրապետության նախագան ասում է եկեք նստենք լուծումներ տանք»,­ասաց Վարդան Այվազյանն ու հավելեց, որ միշտ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել  երկխոսության: