Անկախ այն հանգամանքից, որ այսօր Թուրքիայում նեոօսմանները չեն ճանաչում երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանությունը, իրենք միևնույն է շարունակում են մնալ այդ ժառանգության կրողները նույնիսկ տասնամյակներ անց: Դա է ապացուցում 1978թ. ռեժիսոր Ալան Փարքերի կողմից նկարահանված «Կեսգիշերային ճեպընթաց» դրամատիկ ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում տիրող անարդար կարգերի, բանտային դաժան իրականության, բռնության և իշխանության, ինչպես նաև համակարգի առջև մարդու անօգնականության մասին ՝ ԱՄՆ քաղաքացու աչքերով:
Իհարկե, ոմանք կարող են նշել, որ ֆիլմը լույս է տեսել մինչև Իրանի իսլամական հեղափոխությունը, ինչը կարող է բացատրել թուրքերի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքը ամերիկացիների կողմից, սակայն այն հիմնված է իրական դեպքերի վրա և նկարահանվել է Ցեղասպանությունից ընդամենը վեց տասնամյակ հետո, իսկ սա բավարար է ապացուցելու հին ժողովրդական խոսքը, որ թուրքը մնում է թուրք: Ֆիլմի դիտումն անհրաժեշտ է նույնիսկ այսօր թուրքական սպառնալիքի գոյությունը գիտակցելու համար:
Ֆիլմում առկա են բազում բռնության տեսարաններ, ուստի այն խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցող մարդկանց: