«Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։

Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։ Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։