«Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի եւ այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետեւ իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձեւը «պարոն» եւ «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձեւը, որովհետեւ երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» եւ «տիկին» դիմելաձեւով : Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երեւույթի վրա եւ չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձեւը, որը միայն ձեւ չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձեւերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն միայն պարզապես դիմելաձեւ չէ, այլ նաեւ՝ դաստիարակություն»:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան: