Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԵՄ-ն ցանկանում է որքան հնարավոր է շուտ ստորագրել Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչն ավելի ակնհայտ է դարձել ուկրաինական իրադարձություններից հետո: Այդ մասին են փաստում վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրների և կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Թբիլիսի, ինչպես նաև վերջիններիս կողմից արված հստակ հայտարարությունները՝ կապված նշված համաձայնագիրը ստորագրմանը պատրաստ լինելու հետ: Իսկ Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ անդամ երկների արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության մեջ նույնիսկ նշվում է, որ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի ոչ ուշ, քան ս.թ. հունիսին: Ընդ որում նույն հայտարարության մեջ ընդգծվում է, որ թեև համաձայնագրի ստորագրումը զարկ կտա Վրաստանի տնտեսությանը, այդուհանդերձ խնդիրներ կարող են կառաջանալ մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության բնագավառներում:
Դե, ինչպես երևում է, Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի Վրաստանի և ԵՄ միջև, իսկ թե որքանով կզարգանա դրա արդյունքում մեր հարևան երկրի տնտեսությունը ցույց կտա ժամանակը: