«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ առաջիկայում հնարավոր է իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը։
Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ–ի ղեկավարի պաշտոնը համարվում է «ամենայուղոտ» պաշտոններից մեկը. այստեղով են անցնում քաղաքաշինական բոլոր կարևորագույն ծրագրերը։ Իսկ Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբորորդին է ու հիմա նա հազիվ թե աշխատի նոր վարչապետի հետ»,– գրում է թերթը։