Վենեսուելայի իշխանությունը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատացել է: Գրում է Ռիա լրատվական կայքը:

«Չավեսի մոտ շնչառական համակարգի գործարկման վատացում է եղել»,- հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարը: Նրա խոսքերով` նախագահի մոտ շնչառական համակարգի նոր վարակ է առաջացել:

Նա հիշեցրեց, որ Չավեսը անցնում է քիմիաթերապիայի նոր և շատ կարևոր կուրսեր: