Associated Press-ի հաղորդմամբ ընտանիքին մոտ գտնվող անձանցից մեկը հաստատել է Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան մասին լուրը: Մարկեսը 87 տարեկան էր:
Գարսիա Մարկեսի կախարդական ռեալիստական նովելները և կարճ պատմվածքները միլիոնավոր մարդկանց համար գրավիչ են դարձրել Լատինական Ամերիկան՝ իր բռնությամբ, սնահավատություններով և անհավասարությամբ: Նա Միգել դե Սերվանտեսից հետո ամենահայտնի իսպաներեն լեզվով գրողներից է համարվել և համեմատվել Մարկ Տվենի և Չառլզ Դիքենսի հետ: Մարկեսի աշխատանքները իսպաներեն գրքերի շարքում իրենց վաճառքի ցուցանիշներով առաջին տեղում են եղել՝ զիջելով միայն Կտակարանին: Նրա ամենահայտնի "100 տարվա մենություն"-ը նովելը, որը տպագրվել է 1967թ. վաճառվել է 50 մլն օրինակով, ավելի քան 25 լեզուներով:
Լուսանկարը՝ www.newyorker.com