Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ապրիլի 19-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ից 22-ը շրջանների զգալի մասում՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավային քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մայրաքաղաքում ապրիլի 19-ին անձրևի հավանականությունը փոքր է: 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


