Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:
Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր գնահատանքի և նրա արարքը խոսում է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի վարքագծի և մարդկային բարձր որակների մասին: