Ապրիլի 18-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանիղեկավարությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված բանակային ուսումնական տարվա ծրագրի համաձայն մարտ ամսում իրականացված գործընթացների արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցության ժամանակ բանակի հրամանատարը նախ` ներկաների ուշադրությանն է ներկայացրել կատարված աշխատանքների ընթացքում արձանագրված բացթողումները, տվել դրանց շտկման ուղղությամբ համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ այնուհետև անդրադարձ է կատարել բանակի վարչության առաջիկա անելիքներին: