«Ըստ մեր աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն՝ Արմեն Աշոտյանի և Կարեն Կարապետյանի։ Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որևէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար։ Աժ նախագահի աթոռին էլ կբազմի Գալուստ Գրիգորիչը։
Ի դեպ, շատերը գտնում են, որ այս կառավարությունը և Աժ-ն ժամանակավոր են. սեպտեմբերին Հայաստանում կսկսվեն բուռն քաղաքական պրոցեսներ, որոնք կհանգեցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վերջին վերադասավորությունները դրան են միտված»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։