Այսօր ցեղասպանության ճանաչման ճանապարհին թույլ տրված բացթողումների մասին խոսեցին Ռեժիսոր Արշակ Զաքարյանն ու իրանահայ լրագրող Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ բանախոս Ռուբիկ Հակոբյանի ՀՀ-ն ցեղասպանության հարցը թողել է սփյուռքի ուսերին, իսկ ինքը որպես հանրապետություն փորձում է այս խնդրից անկախ հարաբերությունները պարզել կոնֆլիկտային երկրի հետ:
Արշակ Զաքարյանն էլ՝ ասուլիսի մյուս բանախոսը նշում է՝« Եթե ուզում ենք մեր խնդիրը ճանաչվի ու դատապարտվի, ինչը 99 տարի է արդեն տեղի չի ունենում, ապա պետք է առաջինը ինքներս դա ճանաչենք: Մեր մեջ պիտի արժանապտվություն առաջանա, մենք պետք է պահանջատեր լինենք, ոչ թե Թուրքիայի փակած ճանապարհչ մի երրորդ երկրով շրջանցենք ու թուրքերից տարբեր բաներ խնդրենք մեր երկրում սպառելու ու գոյատեւելու համար: Այս խնդրի շուրջ էլ հենց պատրաստում եմ այն հոլովակները, որոնք նվիրված են ցեղասպանությանն ու մեր ինքնագիտակցմանը»:


