Վաղը Երևանի “Գրանդ Սպորտ” համալիրում մեկնարկում է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի հիշատակներին: Մրցաշարին մասնակցելու են տղաների և աղջիկների 4-ական թիմեր: Բացի Հայաստանից, որը ներկայացնում են թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից, մրցաշարին մասնակցելու են նաև թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Ղազախստանի Ակտաու քաղաքներից:
Այս հուշամրցաշարը նախապատրաստական և ստուգողական կարելի է համարել մեր մարզիկների համար, որի ընթացքում ցուցաբերած արդյունքների հիման վրա ձևավորվելու են Հայաստանի աղջիկների և տղաների պատանեկան հավաքական թիմերը հուլիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունից առաջ: 
Նշենք, որ մրցաշարին մասնակցող Ղազախստանի թիմի մարզիչն է Բագրատ Առաքելյանը, իսկ նրա որդին՝ միջազգային կարգի մրցավար Համլետ Առաքելյանը, ընդգրկված է հուշամրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, իսկ հաղթող թիմին կհանձնվի նաև գավաթ: Մրցաշարում առավել արդյունավետ խաղ ցուցաբերած 5-ական աղջիկների և տղաների համար սահմանված են խրախուսական մրցանակներ: Խորհրդանշական մրցանակներ կհանձնվեն նաև մրցաշարին ներկա Վիտալի Զաստուխովի և Ջեմմա Իսրաելյանի ընտանիքների անդամների կողմից: 
Ինչպես նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը. “Նման մրցաշարերը ոչ միայն նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, այլ նաև մեծ հարգանքի տուրք է մարզաձևի երախտավորներին”: Նրա խոսքերով, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի լեգենդար հայ մարզիկների հիշատակը վառ մնա երիտասարդ մարզիկների մոտ և նոր սերունդը ձգտի նմանվել նրանց: 
Մրցաշարի մեկնարկային խաղը սկսվելու է ժամը 14:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին: Փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 8-ին ժամը 16:30-ին՝ եզրափակիչ խաղի ավարտից անմիջապես հետո:
Մեկնարկում է բասկետբոլի հուշամրցաշարը
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					