«Թուրքիայի ցավակցությունները հայերի հասցեին, որոնք զոհվել են 1915թ.-ի իրադարձությունների հետևանքով, թուլության նշան չեն, այլ բարձր մշակույթի ցուցիչ»,-ասել է Դավութօղլուն NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 

Արտգործնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ հիշողություն ունի, սակայն դա չի նշանակում, որ 1915թ.-ի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով։

Նա նշել է, թե «իրենք Հայաստանից ցավակցություններ չեն ակնկալում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի նախօրեին ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: