ՕԵԿ-ը լինելու է ընդդիմություն, մենք հրաժարվում ենք մեր պաշտոններից և գնում ենք մեր ճանապարհով: Այս մասին ասյօր հրավիրված ասուլիսում ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Մենք ուզում ենք ազատություն: Մարդը ազատության և առողջության կարիքը ունի այն ժամանակ, երբ դրա պակասը կա, մենք ազատության կարիք ունենք: Մենք չունեինք որոշումների վրա որոշիչ ազդեցությոն, ավելին փորձել ենք մեր դերակատարությունը մեծացնել, բայց դա մեզ չի հաջողվել: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք քաղաքական դաշտում ոչ մեկի տեղը չենք զբաղեցնելու, մենք ունենք մեր ծրագիրը:ՕԵԿ-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ, վճռական է լինելու իր ծրագրերը իրագործելու համար»,-ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ առաջնորդը կոալիցիա վերադառանալը բացառում է և այժմ պատրաստվում է զբաղեցնի ՀԱՊԿ ակադեմիայի նախագաի պաշտոնը:
«ՕԵԿ շարունակելու է իր ակտիվ դերակատարումը ՀՀ քաղաքական կյանքում: Կոալիցիա կազմում մեր ներգրավածությունը ցույց տվեց, որ չնայած կատարված քայլերին, ՕԵԿ-ին չհաջողվեց քաղաքական կոալիցիայում ունենալ որոշիչ ազդեցություն»,-ասաց Արթուր Բաղդասարյանը: