ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նեղացած չէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից. «Ես հիմա գնում եմ իմ ճանապարհով, իմ տեսլականը չի համապատասխանում Սերժ Սարգսյանի տեսլականի հետ: Իմ և Սերժ Սարգսյանի հարաբերություններն ընկերական են, մենք վեց տարվա ընկերներ ենք»,-նշեց Արթուր Բաղդասարյանը և հավելեց, որ այնուամենայնիվ իրենք քննադատելու են իշխանության այն քայլերը, որոնք կլինեն սխալ:

Հարցին, թե այսօր, երբ ՕԵԿ-ն այլևս իշխանության մաս չի կազմում, հնարավո՞ր է, որ առաջիկայում պահանջեն նախագահի հրաժարականը, Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ, մենք ընկերներ ենք և միասին երկար ճանապարհ ենք անցել: Ավելին` Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել իր հեռանալու մասին, ի զարմանս ինձ նա հայտարարել է, որ սա իր վերջին պաշտոնավարումն է»:

Արթուր Բաղդասարյանը դեռևս չգիտի ինքը կլինի ԱԱԽ անդամ, թե ոչ, նրա խոսքով` նման քննարկումներ չեն եղել: Հարցին, թե մի՞թե վեց տարի էր անհրաժեշտ, որպեսզի ՕԵԿ-ը հրաժարվի պաշտոններից` Բաղդասարյանն ասաց, որ իրենք այս ընթացքում հասկացան, որ իրենց խոսքը արժեք չունի կոալիցիայում, չնայած գնահատում են միասին անցած ուղին: