«Փորձում ենք ամեն դեպքում անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք, հուսանք, որ ամեն ինչ մեր սրտով կլինի»- այս տար Եվրոտեսիլում հայաստանը ներկայացնող Արամ mp3-ին այսպիսի հույսերով է գնում Կոպենհագեն, նշում է այսօր լրագրողների հետ կայացած այսօրվա հանդիպման ընթացքում:
Արամը պատմում է իր պրոմոտուրերի, օտար երկրներում նրան ընդունելու ու իր նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին:
Ինչ վերաբերում է Արամի ակնկալիքներին այս մրցույթից երգիչը նշում է՝ « Շատ ենք աշխատել, ջանքեր չենք խնայել ու բնական է, որ սպասում ենք հաղթանակի: Գնանք տեսնենք, ինչ ենք անում»:
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ ներկայացրեց, որ երգն իր տրամաբանությամբ շատ հնչեղ և տպավորիչ կլինի: Իսկ բեմականացման մասին ասաց, որ իրենք ճիշտ են գտել, որ Արամը բեմում մենակ լինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը մայիսի 10-ին: