Գագիկ Սուխուդյանի եւ ձկնաբան Հենրիկ Մանուկյանի ահազանգմամբ Սևանի ճահճացումն արագացվում է:
Այս մասին բանախոսները խոսեցին այսօր Ելակետ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:
Դժգոհությունների պատճառը ԱԺ բերված նոր օրենքն է, ըստ որի՝ 5 տարի շարունակ Սևանա լճից տարեկան 240 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի:
«Ո՞վ ասաց, որ 5 տարի պետք է երաշտ լինի: Մինչև 2014-ը բավականացնում էր, և մեկ էլ հանկարծ սկսեց չբավականացնել։ Մեր կլիմայի ի՞նչն է փոխվել բնապահպան»-հարցնում է Գագիկ Սուխուդյանը։
«Ո՞ւմ է ձեռնտու։ Առաջին հերթին ափամերձ տնտեսություններին ձեռնտո՞ւ է, որ բարձրանա, իհարկե ձեռնտու չէ, քանի որ այնտեղ կան ամառանոցներ, հանգստյան տներ և այլն, հետո պետությունն էլ պատրաստ չէ, որ Սևանը բարձրանա, որովհետև մեծ ծախսեր է պահանջում՝ ավտոճանապարհների, էլեկտրասյուների տեղափոխում, իսկ դրա համար նախագիծ է պետք և նույնիսկ նման նախագիծ պատրաստ չկա, թե Սևանը ոնց պետք է բարձրանա և ինչ ժամկետներում։ Միայն ռուսական ընկերությանը, որ Սևան-Հրազդան կասկադի տերն է, ձեռնտու է բարձրացումը, քանի որ էլեկտրաէներգիա է արտադրում» - նշում է Գագիկ Սուխուդյանը հավելելով ՝ « Սևանը ազգային պարկ է, ոչ թե ջրամբար, որ երբ պետք է բացեն, երբ պետք է փակեն»:
Ասուլիսի մյուս բանախոս ՝ ձկնաբույծ Հենրիկ Մանուկյանն էլ կարծում է, որ մենք ջրի պակաս չունենք, մենք պարզապես այն ռացիոնալ ձեւով օգտագործելու խնդիր ունենք:
Ինչպես Սուխուդյանի այդպես էլ Մանուկյանի մոտ հարցեր են առաջանում այս խնդրի վերաբերյալ ինչի պատասխանն իրենք էլ չունեն:
Մանուկյանը հարց է հնչեցնում « ՈՒ՞ր են գնում այդ ջրերը»
Թերեւս ինքն էլ պատասխանելով նշում է՝ «Ի վերջո, լցվում են Արաքսը և միայն դրանց 60%-ն է օգտագործվում և պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ ջրերը ոչ թե Արաքսը լցվեն, այլ ոռոգման համար օգտագործվեն»- սեփական հարցին պատասխանում բանախոսը:


