Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակ այցելեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի նման կառավարության շենքից ոտքով քայլեց դեպի ՀՀԿ շենք:
Նշենք, որ ակնկալվում է, որ նիստի ավարտին հրապարակվելու է Ազգային ժողովի նախագահի թեկնածուի և մի քանի նախարարների անուններ:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկելու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դա պետք է որոշի ՀՀ նախագահը:
Հարցին, թե ի վերջո պարտադիր բաղադրիչը հանվել է, թե ոչ, Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Մենք քննարկել ենք ընդդիմադիրների ներկայացրած նախագիծը և նրանց 5 կետից բաղկացած առաջարկի 3 կետն, ինձ համար ընդունելի է»:
ՀՀ վարչապետը չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ պարտադիր է, բայց ոչ պարտավորված: