ՀՀ Ազգային ժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Այս մասին այսօր հրավիրված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը: