Վրացագետ Ալիկ Էրոյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ս.թ. հունիսի 15-ին Վրաստանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան վերջնականապես կամրապնդի իր դիրքերը: Արդեն իսկ պարզ է, որ 2011թ. խորհրդարանական ընտրությունների պես տվյալ դեպքում ևս պայքարը կծավալվի հիմնականում երկու քաղաքական ուժերի՝ «Վրացական Երազանքի» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև:
Վերջինիս գերնպատակն է լինելու հնարավորին շատ ձայներ հավաքել ընտրություններին, ինչը թույլ կտա տեղերում չհաղթելու դեպքում, պահպանել տոնուսը հաջորդ ընտրություններին առավել բարձր ցուցանիշ գրանցելու համար: Բանն այն է, որ անցած երկու՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններին պարտվելուց հետո, բավականին ընկել է «ՄԱՇ» վարկանիշը, սակայն վերջինիս առաջնորդներն ամեն գնով փորձում են պահպանել գոնե նվազագույն շեմը, ինչը և նրանց մոտ ստացվում է, և դա պայմանավորված է Վրաստանի գործող իշխանությունների գործունեության ընթացքում արձանագրված մի շարք թերացումներով՝ կապված դեռևս նախընտրական շրջանում տրված խոստումների ոչ ամբողջական կատարմամբ, ինչը դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում, իսկ տվյալ իրավիճակին առավել բացասական երանգ է հաղորդում ընդդիմության անդադար և խիստ քննադատությունն ուղղված կառավարությանը: Չնայած վերոնշյալին՝ իշխող կոալիցիայի շանսերն ավելի մեծ են, և քանի մարդկանց մոտ դեռ թարմ են հիշողությունները նախկին իշխանությունների խիստ և ճնշողական քաղաքականության մասով, հաջողության նժարը կթեքվի «Վրացական երազանքի» կողմը:
Նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: ՏԻՄ ուղղակի ընրությունների արդյունքում Վրաստանի քաղաքացիները կընտրվեն 12 քաղաքապետերի, այդ թվում՝ մայրաքաղաք Թբբիլիսիի, 71 տեղական խորհուրդների 2088 անդամների, և 59 համայնքապետերի: