Կարմիր կետագծերի և արագաչափերի հետ կապված հարցերը քննարկելու համար ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի:
Քաղաքական մեծամասնությունը չընդունեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի առաջարկը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն դեմ է նման հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ, ըստ նրա, կառավարությունն արդեն իսկ հանձնաժողով էստեղծել և արդեն իսկ բոլոր հնարավորությունները կան այդ խնդիրները քննարկելու:
«Այս իսկ պատճառով համաձայնություններ չունեցանք և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,-ասաց Գալուստ Սահակյանը:
ԱԺ ԲՀկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց. «Մենք գնացինք կոմպրոմիսի` մտածելով, որ լսումները կարող են որոշակի լուծումներ տալ, բայց մնում ենք մեր վստահ համոզմանը, որ հարցը պետք է լուծվի այստեղ և բնականաբար ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ժամանակով հանձնաժողովի ստեղծմանը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցությանը նույնպես կողմ է քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանին հայտնեց, որ փաստորեն, քաղաքական մեծամասնության համար նման նախագծի ընդունումը կնշանակի անհամաձայնություն՝ սեփակաան կաառավաության նկատմամբ: