Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոսւտամյանը:

Վերջինս հայտնեց, որ Գալուստ Սահակյանի հետ շատ երկար տարիներ աշխատում են և միմյանց շատ լավ ճանաչում են:

«Մեր համար կանխատեսելի անձնավորություն է: Գալուստ Սահակյանն ունի մի հատ շատ լավ հատկանիշ՝ կարողանում է լեզու գտնել ամենաանհավանական իրավիճակներում, որը կարևոր հատկանիշ է»,-ասաց Արմեն Ռուստամյանը ու հավելեց, որ իերնց մոտեցումը հստակ է:

Ըստ նրա՝ այս պաշտոնը, ըստ էության վստահված է մեծամասնությանը և իրենց լուծելի հարցն է:

«Մեր մասնակցությունն այստեղ ձևական բնույթ ունի, որովհետև կանխորոշված է արդյունքը: ՀՅԴ-ն չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Վերջինս լրագրողներին հայտնեց, որ ընտրությունների արդյունքը նորից մնում է կանխորոշված, իսկ մասնակցել նրա համար, որտեղ քո մասնակցությունը պարզապես ձևական բնույթ ունի, ՀՅԴ-ն անիմաստ է համարում:

Քառյակն այս պահին խորհրդակցում է ԱԺ նախագահի թեկնածու հարցով և հնարավոր մեկ միասնական տեսակետ հնչեցնի:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Գակուստ Սահակյանը չընտրվի ԱԺ նախագահ, Արնեն Ռուստամյանն ասաց.
«Չեմ կարծում, մեծամասնությունը պահպանված է: Իսկ սա այն հարցը չէ, որ ՀՀԿ-ում ներքին պառակտում լինի: Եթե այդպես լինի, ապա ԱԺ-ում կառաջացնի ճգնաժամ»

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ առաջարկվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: